Մեկ տարի առաջ՝ այս օրը, մեր արժանապատվության և ամոթի օրն էր. Նարե Սիմոնյան

«Արցախի էջը վերաբացելու կարիք չկա, այն փակված չէ, ինչքան էլ հայ ազգի թշնամիները սահմանի այն և այս կողմում փորձեն այդ էջը փակել»,- Սուրբ Խաչ եկեղեցում Արցախի անկման և նահատակների հիշատակի համար մատուցված պատարագից առաջ ասաց արցախցի Նարե Սիմոնյանը և հավելեց. «Մեկ տարի առաջ մեր արժանապատվության և ամոթի օրն էր»։

Նա բացատրեց, որ արժանապատվության օրե էր, քանի որ 100 հազար մարդ իրենից 100 անգամ ավելի մեծ երկրի դեմ դուրս եկավ պայքարի, չհանձնվեց, մենակ մնաց և ցեղասպանվեց, բայց իր արժանապատվության վերջին մարտից չհրաժարվեց։

Նրա խոսքով՝ սեպտեմբերի 19-ը նաև ամոթի օրէ է, քանի որ  մի քանի միլիոն հայերով չկարողացանք նիկոլական վարչակարգին ստիպել, որ տեր կանգնեն մեր հայրենիքին ու հայրենակիցներին։

Նարե Սիմոնյանը նշեց, որ մեկ տարի առաջ արցախցին ցույց տվեց, որ ամենօրհասական պահին էլ ինքը չի հուսահատվում։

«Այսքանից հետո անպատվություն կլինի փակել Արցախի էջը, վրեժն ու արդարության վերականգնումն է լինելու հայությա պատվի վերականգնման ուղին։ Անվտանգ, արժանապատիվ ապրելու ճանապարհը լինելու է վերադարձը դեպի Արցախ»,-հայտարարեց արցախցին։

Share This