ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՆԵՐՍԻՑ ԿՈՂՊԵԼ ԵՆ

Այսօր առավոտվանից ոստիկանությունը Գյումրիում լայնածավալ գործողությունների է անցել, համայնքի ղեկավարի թեկնածուներից մի քանիսի նախընտրական շտաբ են ներխուժել հակակոռուպցիոնն ու 6-րդ վարչությունը եւ ընտրակաշառքին վերաբերող փաստեր են փնտրում:

Դեռևս խուզարկում է ընթանում «Մայր Հայաստան» դաշինքի Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանի գրասենյակում, տեղեկացանք նաև, որ քաղաքապետի թեկնածու, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի գրասենյակը ևս շրջափակված է, ոստիկաններն այստեղ էլ որևէ մեկին դուրս ու ներս անելու թույլտվություն չեն տալիս։

Գրիգորյանի մամուլի պատասխանատու Լիզա Գասպարյանից «Հրապարակ»-ը փորձեց տեղեկություն ստանալ։ «Գուցե իշխանությանը, ՔՊ-ին հարցնեք, թե ինչ է կատարվում, էսպիսի բան դեռ չէինք տեսել, տասնյակներով մտել են գրասենյակ, ներսից փակ է, մեզանից  ոչ ոք չգիտի, թե ինչ է կատարվում, հանցագործներ են փնտրում, սա խայտառակություն է, ասաց նա» ։

 

Share This