Մարտուն Գրիգորյանը կրկին պնդում է՝ ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու

Մարտուն Գրիգորյանը հարցազրույց է տվել «Հրապարակ»-ին

-Պարոն Գրիգորյան, ու՞ր եք, մի բան ասեք, ՔՊ-ն հաստա՞տ չի ունենա Գյումրիում քաղաքապետ։

-Պնդում եմ, Լիա ջան, այսքանը, առայժմ։

-Իսկ ե՞րբ կխոսեք, մինչեւ ավագանու նիստը կխոսե՞ք։

-Այո։ Ձեզ բացառություն արեցի։

-Լուր կա, որ որոշել եք ավագանու նիստում արտահայտվել, իսկ մինչ այդ՝ լռելու եք։ Ավագանու նիստի օ՞րն եք որոշել խոսել։

-Հաստատ կխոսեմ, չեմ լռելու։

-Մեր ակնկալիքները արդարացնելու եք չէ՞։

«Խոսակցությունն ընթանում էր գրավոր, վերջին հարցը Մարտուն Գրիգորյանը չի կարդացել և չի պատասխանել»,- նշված է հրապարակման մեջ։

Share This