Մարությանը բացահայտ հիմարի տեղ է դնում ժողովրդին

Հայկ Մարությանը շարունակում է հիմարի տեղ դնել հանրությանը: Նա այսօր ուղիղ եթերով իբրև փորձեց պարզաբանել այն սկանդալային բացահայտումները, համաձայն որի «Ալեքս հոլդինգի» հիմնադիր Սամվել Ալեքսանյանը «ԿամԱԶ» չի նվիրել Երևանի քաղաքապետարանին: Նա հիշեցնում է, որ իրենք հրապարակել են նվիրատուների ցանկը, որտեղ կար նաև «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ-ի անունը, որի հիմնադիրը Հրաչյա Շարոյանն է, իսկ տնօրենը՝ Հայկ Իսրայելյանը:
«Եթե այսօր էլ ինձ հարցնեն՝ որպես քաղաքապետի, որ արդյոք Սամվել Ալեքսանյանը նվեր է տվել Երևանի քաղաքին, ես այսօր էլ կպատասխանեմ ոչ, որովհետև քաղաքապետը պաշտոնատար անձ է, և քաղաքապետը չի կարող ինչ-որ ասեկոսեների հիման վրա հայտարարություններ անել: Ես չեմ կարող «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ-ն նույնականացնել Սամվել Ալեքսանյանի հետ»,-ասաց Մարությանը:
Եվ սա այն դեպքում, երբ նույնիսկ ինքը՝ Սամվել Ալեքսանյանը չի հերքում, որ ինքը այդ ՍՊԸ-ի տերն ու տիրակալն է, իրական հիմնադիրը, ավելին, երեկվա մարաթոնի ժամանակ նրա անվան դիմաց որպես 200 հազար դոլար նվիրաբերած անձ գրված էր հենց այդպես՝ Սամվել Ալեքսանյան-«Ալեքս հոլդինգ»: Բայց այսօր Հայկ Մարությանը նայելով ժողովրդի աչքերի մեջ՝ մի ամբողջ ժողովրդի բացահայտ հիմարի տեղ է դնում: Թեպետ, այս հարցում երևի ավելի շատ մտահոգվելու տեղ ունեն իրեն ձայն տված երևանցիները:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )