Մարդուկնիկ թողեք մեր տոլման հանգիստ ուտենք, դուք էլ ձեզանով եղեք․․․

Կար ժամանակ, որ նախկին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն էլ մեզ նման Ամանորի սեղան էր պատրաստում՝ տոլմա բլինչիկ, հալվա և ավանդական ճաշատեսակներ, ու կարծեք թե, դժգոհ չէր։ Ամանորը, ինպես իր նախկին հարցազրույցներից ենք իմանում, դիմավորում էին կամ Երևանում՝ իրենց տանը կամ Իջևանում` ամուսնու հայրական տանը։ Երբ նրան հարցնում էին․
2015թ
-Արդյո՞ք ինքներդ եք պատրաստում ամանորյա ճաշատեսակները, ո՞րն է Ձեր «բրենդային» ճաշատեսակը եւ ո՞րն է Ձեր ամուսնու ամենասիրած ճաշատեսակը։
– Ամանորյա ճաշատեսակների հարցում շատ հաճախ օգնության է հասնում մայրիկս, եւ այնպես է ստացվել, որ բրենդային ճաշատեսակներն էլ հենց նա է պատրաստում`օրինակ պասուց տոլման, բլինչիկը, հալվան․․․
Կամ
Արդյո՞ք Ձեր ընտանիքում որեւէ հատուկ ավանդույթ կա։
– Իջեւանում`օրինակ ավանդույթ է խոզ մորթելն ու բակում փոքրիկ սեղանի շուրջ խոզի կաշի համտեսելը․․․
Հիմա ի՞նչը փոխվեց, որ Աննան՝ ամուսինը վարչապետ դառնալուց հետո, հորդորում է․
«Սիրելի կանա՛յք, եկեք միահամուռ կերպով ազատվենք «խոզի բդի, տոլմայի, ստալիչնիի և բլինչիկի» տասնամյակների գերությունից եւ տոնական օրերը իսկապես վայելենք մեր ընտանիքների, ընկերների և հարազատների հետ»․․․

Աննայի հորդորը հավանաբար վերաբերվում է իր ամուսնու կողմից նշանակված պաշտոնյաներին, ովքեր «բիրդան աղա են դարձել», աշխատավարձերը կրկնապատկվել են, պարգևավճարները «սելավի նման գալիս են»․․․ Թե չէ շարքային քաղաքացիների մեծ մասը զրկվել է աշխատատեղից, գործազուրկ են, թոշակառուների մասին էլ չասենք․․․ Դրսից հարազատները մի քիչ փող են ուղարկում, որ Ամանոր անեն։ Շատերն էլ ամիսը մի քիչ «ետ են գցում» թոշակից- բանից, որ Սուրբ ծնունդ անեն։ Էդ մարդկանց ո՞նց կարելի է ասել՝ տոլմա կամ բլինչիկ մի կերեք։ Տարին մի անգամ էլ չուտե՞ն․․․
Աննա Հակոբյանն ասում է՝ ազատվենք «խոզի բդի, տոլմայի, ստալիչնիի և բլինչիկի» տասնամյակների գերությունից, մարդն էլ թե՝ եկեք Հանրապետության հրապարակ։ Հը՞, նորից մերժման խնդի՞ր կա։ Մարդուկնիկ թողեք մեր տոլման հանգիստ ուտենք, դուք էլ ձեզանով եղեք․․․

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )