Ոսպն առավել տարածված է ասիական երկրներում և հայտնի է ոչ միայն համով, այլև օգտակար հատկություններով։ Fithacker.ru-ն գրում է, որ այն հարուստ է հանքանյութերով և վիտամիններով, այդ թվում՝ կալիումով, երկաթով, կալցիումով, մագնիումով, ցինկով, ֆոսֆորով, ինչպես նաև սպիտակուցներով։
Օգնում է կարգավորել արյան մեջ խոլեստերինի մակարդակը։ Ոսպը մանրաթելեր է պարունակում, որոնք լավացնում են նյութափոխանակությունը, օրգանիզմից դուրս բերում կուտակված տոքսիններն ու վատ խոլեստերինը։
Սրտի պաշտպանություն
Ֆոլաթթուն, որը հայտնաբերված է ոսպի մեջ, նպաստում է սրտի կայուն աշխատանքին և նպաստում է կարմիր արյան բջիջների ձևավորմանը: Սա հատկապես կարևոր է հղիության ընթացքում երեխայի ներարգանդային զարգացման համար։ Ոսպը հարուստ է ֆոլաթթուով, երկաթով և վիտամին B1-ով, որոնք նաև նպաստում են սրտի առողջությանը:
Ոսպը առողջարար մթերք է, որը նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման ռիսկը՝ նվազեցնելով վատ խոլեստերինի մակարդակը և կայունացնելով արյան ճնշումը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ ոսպ ուտելն ավելի արդյունավետ է օգնում պահպանել սրտի առողջությունը, քան սիսեռ, ոլոռ կամ լոբի ուտելը:
Օգնում է վերահսկել քաշը։ Ոսպն ավելի շատ սննդարար նյութեր է պարունակում, քան կալորիաներ։ Ոսպի հաճախակի օգտագործման դեպքում հարկավոր չէ անհանգստանալ քաշի ավելացման համար։
Լավացնում է նյութափոխանակությունը։ Ոսպն օգնում է օրգանիզմին ավելի շատ սննդարար նյութեր յուրացնել սննդից և կանխարգելել փորկապությունը։
Վերահսկում է արյան մեջ շաքարի մակարդակը։ Ոսպը կարող է օգնել նաև կանխարգելել դիաբետի առաջացումը։ Դիաբետով տառապող անձինք կարող են ոսպը ներառել սննդակարգ։
Օրգանիզմն ապահովում է անհրաժեշտ սպիտակուցներով։ Ոսպն իսկական փրկություն է նրանց համար, ովքեր չեն կարող կարմիր միս օգտագործել։
Էներգիա է հաղորդում։ Ոսպն օգնում է արագացնել նյութափոխանակությունն ու էներգիա է հաղորդում։
Օգտակար է հղիներին։ Ոսպը ֆոլաթթու է պարունակում, որն օգտակար է ինչպես՝ հղիներին, այնպես էլ՝ պտղին։