Մասկն անվանել է Չինաստանի ամենամեծ երկարաժամկետ խնդիրը

Չինաստանը վտանգում է դեմոգրաֆիկ ճգնաժամի բախվել։ Այս մասին հայտարարել է ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը։ Նա համապատասխան բովանդակությամբ գրառում է հրապարակել իր X սոցիալական ցանցի էջում։

«Ժողովրդագրական փլուզումը Չինաստանի ամենամեծ երկարաժամկետ խնդիրն է», – գրել է գործարարը։

Նրա կարծիքով, նույնը կարելի է ասել աշխարհի գրեթե բոլոր պետությունների մասին։

Share This