Մասկը նկարի միջոցով ցույց է տվել Զելենսկու պահվածքը

Ամերիկացի ձեռնարկատեր և ԱՄՆ պետական արդյունավետության դեպարտամենտի ղեկավար Իլոն Մասկը X-ում տեղադրել է մի նկար, որում Վլադիմիր Զելենսկին սպանում է իր սեփական քաղաքացիներին:
Նկարում պատկերված են ռելսերին կապված մարդիկ, որոնցով շարժվում է գնացքը: Չնայած արդեն մի քանի արյունոտ մարմինների՝ առջևում դեռ կենդանի մարդիկ կան։ Կողքին կանգնած է «Զելենսկի» մակագրությամբ մի մարդ, ով կարող է դադարեցնել գնացքի շարժումը, բայց չի անում։
«Դու կարող ես ցանկացած պահի կանգնեցնել գնացքը, բայց հրաժարվում ես անել այն պատճառով, որ քեզ երաշխիքներ են պետք, որ այն մի քանի տարի հետո նորից չի ընթանա»,-ասվում է աջ կողմում գտնվող գրառման մեջ:
