Մասկը ծաղրել է Մյունխենի կոնֆերանսի ղեկավարին

ԱՄՆ կառավարության արդյունավետության նոր դեպարտամենտի (DOGE) ղեկավար, ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը խղճուկ է անվանել Մյունխենի անվտանգության կոնֆերանսի ղեկավար Քրիստոֆ Հոյսգենին, ով միջոցառման փակման կապակցությամբ մասնակիցներին իր ելույթի ժամանակ արտասվել է։ Այս մասին նա գրել է իր X սոցիալական ցանցում։
«Լուրջ։ Խղճուկ է»,- գրել է Մասկը։
Ելույթում, որում Հոյսգենը հուզվել է, Մյունխենի անվտանգության համաժողովի ղեկավարն ասել է, որ միջոցառումն ի սկզբանե նախատեսված էր անդրատլանտյան լինելու համար, սակայն նշել է, ԱՄՆ փոխնախագահ Վանսի ելույթից հետո «մենք պետք է զգուշանանք», որ մասնակից պետությունների արժեքային բազան «այլևս այնքան էլ սովորական չէ»: