Մանրամասներ են հայտնի ԻՔ-ի պատգամավորների՝ Դավիթ Տոնոյանի հետ փակ հանդիպումից

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախարարի հետ հանդիպումը նախաձեռնվել է պատգամավորների կողմից, որոնք անձամբ են խնդրել հանդիպել նախարարին:
Պատգամավորները նախարարին խնդրել են ներկայացնել մեր անվտագության երաշխիքները, քանի որ վերջերս լարվածություն է նկատվել հայ-ադրբեջանական սահմանին: Տոնոյանի կողմից ներկայացվել է, թե ինչ իրավիճակ է եղել այս ընթացքում, եւ ներկայացվել են նաեւ մեր անվտանգության երաշխիքները՝ իրականում որեւէ նորություն կամ գաղտնիք չհրապարակելով:
Տոնոյանը մանրամասներ է ներկայացրել պատգամավորների հետ հանդիպմանը եւ ասել, որ ձեռքբերումների առումով դրական տարի է եղել, նոր տեխնիկա է ձեռք բերվել, ռազմամթերք: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ գրեթե բոլոր ՔՊ-ականները հարցեր են ուղղել նախարարին»:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )