Մանուշակագույն քրոմացված եղունգները մոդայիկ կլինեն 2025թ. ձմռանը
Գալիք ձմռանը քրոմային երանգները կդառնան մատնահարդարման գլխավոր թրենդը։ Վերջին ժամանակներս մանուշակագույն եղունգները նորաձեւ են։ Սելենա Գոմեսը քանիցս օգտագործել է այդ ունիվերսալ գույնը, մի անգամ՝ փայլուն մուգ մանուշակագույն, մյուս անգամ՝ մետաղական փայլով «սալորի բրոնզ»։
«2025թ. ձմռանը մենք կտեսնենք ավելի սառը երանգներ եւ ավելի մուգ մատնահարդարում»,- նշել է մատնահարդարման պրոֆեսիոնալ վարպետ եւ համանուն բրենդի հիմնադիր Դեբորա Լիփմանը։ «Իմ սիրելի գույնն այս սեզոնում մուգ մանուշակագույնն է»։
Ավանդական մանուշակագույն եղունգներին փայլ հաղորդելու համար ավելացրեք հայելային քրոմային ծածկույթ։
Դասական մանուշակագույն երանգներն ավելացնում են վառ գույն, խոր ամետիստային, թեժ ու նուրբ երանգ, իսկ մեղմ լավանդան, ինչպես Բելա Հադիդի նման հանրահայտ մարդկանց մոտ, սառցե թագուհու էներգիա է կրում։
Դուք կարող եք ուժեղացնել էֆեկտը սառը արծաթավուն դետալների, 3D-զարդերի, փակցվող ձյան փաթիլների կամ ֆրանսիական երիզման օգնությամբ։