Մայք Պոմպեոն Իրանին սպառնացել է վճռական հակազդեցությամբ
ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն սպառնացել է Իրանին վճռական հակազդեցությամբ՝ Իրաքում իրանամետ ուժերի կողմից իրականացված հարձակումների դիմաց։ «Խոստորեն դատապարտում ենք իրանամետ ուժերի կողմից իրականացված հարձակումները, որոնց հետեւանքով հինգ զինվորական վիրավորվել են Բաղդադի օդանավակայանի մոտ։ ԱՄՆ-ն վճռական պատասխան կտա Իրանին, եթե Իրանը կամ նրա կողմից ղեկավարվող ուժերը վնասեն ամերիկյան անձնակազմը կամ հարված հասցնեն մեր իրաքցի գործընկերներին»,- ասված է Պոմպեոյի հայտարարության մեջ։ ԱՄՆ Պետքարտուղարը նաեւ ասել է, որ Իրանը պարտավոր է հարգել իր հարեւանների անկախությունն ու ինքնիշխանությունը եւ դադարեցնել աջակցությունը Իրաքում գտնվող երրորդ ուժերին։
