Մայրը երեխաներին փակել է լոգարանում և սովի մատնել

ՌԴ Լենինգրադի մարզի Կիրովսկի շրջանում երեք երեխա ավելի քան երկու շաբաթ ապրել են կողպած լոգարանում։ Մայրն էր նրանց փակել  այնտեղ։ Այս մասին հայտնում է «Konkretno.ru»-ն։

Ոստիկանություն են դիմել «Խիմիկ-2»-ի բնակիչները և հայտնել, որ հողակտորներից մեկում երեք սոված երեխայի են հայտնաբերել։ Պարզվել է, որ մոտ երկու շաբաթ եղբայրները, որոնցից կրտսերը յոթ տարեկան է, ապրել են չջեռուցվող բաղնիքում։

41-ամյա մայրը վիճաբանությունից հետո նրանց վտարել է շենքից։ Երեխաները պատառոտված շորեր էին կրում, դպրոց չէին հաճախում և ստիպում էին հարևաններից ուտելիք մուրալ։ Տեղի բնակիչների ահազանգից հետո ոստիկանները տղաներին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրանց բուժօգնություն է ցուցաբերվում:

Նրանց մոր գտնվելու վայրը դեռևս հայտնի չէ։ Լնոջ ընկերը բերման է ենթարկվել։ Հայտնի է, որ ամուսինները չարաշահում են ալկոհոլը և անօրինական նյութերը։ Կինը նախկինում դատապարտված է եղել թմրանյութ պահելու համար։ Դեպքի հանգամանքները պարզվում են։

Share This