Մայրական ուժ. Քիմը գնում է իրավական ճակատամարտի՝ երեխաներին պաշտպանելու համար

Ամերիկացի ձեռնարկատիրուհի և ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը, ըստ աղբյուրների, մտադրություն ունի դիմել իրավական քայլերի՝ նախկին ամուսնու՝ Քանյե Ուեսթի նկատմամբ ծնողական իրավունքները սահմանափակելու հարցով։ Որոշման պատճառ են դարձել վերջին շաբաթներին Ուեսթի ցուցաբերած տարօրինակ և անհանգստացնող վարքագծերը։
Ըստ հրապարակված տեղեկությունների՝ մարտի 14-ին Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը հանդիպել են իրենց փաստաբանների և միջնորդի հետ այն բանից հետո, երբ ռեփերը հրապարակել է մի երաժշտական աշխատանք, որը պատրաստել էր սեռական բռնության մեջ մեղադրվող Շոն Քոմսի (P. Diddy) և իրենց դստեր՝ Նորթի հետ։
Բացի այդ, անցած շաբաթ Քիմը անսպասելի կերպով դադարեցրել է Նորթի այցը դեպի Քանյե, երբ անվտանգության ծառայությունից նրան հայտնել են, որ այնտեղ մեկնում են նաև Էնդրյու և Տրիստան Թեյթ եղբայրները։ Վերջիններիս Ռումինիայում մեղադրում են մարդկանց թրաֆիքինգի և սեռական բռնության մեջ։
Բացի այդ, ռեփեր Քանյե Ուեսթը վերջին շրջանում հանդես է եկել մի շարք սկանդալային հայտարարություններով։ Նա մեղադրել է Քարդաշյան-Ջեններ ընտանիքին երեխաների սեռական շահագործմամբ զբաղվելու մեջ և անպարկեշտ արտահայտություններով խոսել Բեյոնսեի և Ջեյ Զիի երեխաների մտավոր կարողությունների մասին։