Մամուլի «ազատության» օրը

Մայիսի 3-ը մամուլի ազատության օրն է, բայց այս տոնը հատկապես պատերազմից հետո բացարձակ աղերս չունի հայկական իրականության հետ։ Հատկապես պատերազմից հետո իշխանության ներկայացուցիչները տարբեր միջոցներով փորձում են սահմանափակել լրագրողների ազատությունները։
Իշխանականները իրենց բաժանարարների մեջ չմոռացան նաև լրագրողներին, նրանց բաժանելով` հաճո և անհաճո։ Իշխանության համար հաճո են այն լրագրողները, ովքեր խաղում են իշխանության դաշտում` չնկատելու տալիս իշխանության թույլ տված սխալները, իսկ հաճո չեն նրանք, ովքեր ինդիկատոր են այս իշխանության համար, ավելի ճիշտ` զսպող մեխանիզմ։ Քիչ չեն նաեւ դեպքերը, երբ ընդդիմադիր լրագրողները թիրախավորվել են, խոշտանգվել եւ բախվել անարդարությունների։
Անկախությունից ի վեր հայ մամուլը երբեք ազատ չի եղել, միշտ էլ հայտնվել են մարդիկ, ովքեր վերահսկել են գործունեությունը, իսկ չենթարկվողները կարճ չանցած ասպարեզում էլ անելիք չեն ունեցել։

Share This