Մահացել է փորձարկող օդաչու, Ռուսաստանի հերոս Ռուբեն Եսայանը
72 տարեկանում մահացել է փորձարկող օդաչու, Ռուսաստանի հերոս Ռուբեն Եսայանը։ Հայտնում է Ռոսավիացիան։
1999 թվականին Եսայանին շնորհվել է ՌԴ վաստակավոր փորձարկող օդաչուի, 2006 թվականին՝ Ռուսաստանի Դաշնության հերոսի կոչում:
Եսայանն այն սակավաթիվ օդաչուներից է, որոնք խաղաղ ժամանակներում ստացել են Ռուսաստանի հերոսի կոչում։ Նա այդ հեղինակավոր մրցանակը ստացել է 2006 թվականին «Տուպոլև» Տու-334 և Տու-154, Իլ-76ՄՖ, Իլ-96 և Իլ-114նոր ինքնաթիռներ, ինչպես նաև B-200–ը փորձարկելու համար։ 2014-ին Եսայանի անձնակազմը Սամարայի Բեզիմյանկա օդանավակայանից կատարեց Տու-154 ինքնաթիռի եզակի թռիչք:
Պարգևատրվել է ժողովուրդների բարեկամության խորհրդային շքանշանով (1985), Արիության ռուսական շքանշանով (1996) և տարբեր մեդալներով:
