Մահացել է Վալ Քիրմերը

65 տարեկանում մահացել է դերասան Վալ Քիլմերը։ Նրա դուստրը՝ Մերսեդես Քիլմերը New York Times-ին հաստատել է, որ նա մահացել է Լոս Անջելեսում թոքաբորբից։

2014 թվականին Քլիմերի մոտ ախտորոշվել է կոկորդի քաղցկեղ: Քիլմերը հայտնի էր 1986 թվականի «Top Gun» հիթային ֆիլմում Այսմենի դերով և 1995 թվականին «Բեթմեն ընդմիշտ» ֆիլմում Բրյուս Ուեյնի դերով: Նա նաև մարմնավորել է երաժիշտ Ջիմ Մորիսոնին 1991 թվականին նկարահանված «Դռները» ֆիլմում։

Քիլմերը քաղցկեղի դեմ ճառագայթային և քիմիաթերապիայի բուժում է անցել, ինչպես նաև տրախեոստոմիա՝ նրա պարանոցում արհեստական բացվածք ստեղծելու պրոցեդուրա, որը կօգներ նրան շնչել: Վերջինս մշտապես վնասել է ձայնալարերը և արդյունքում՝ ընդմիշտ փոխել ձայնը։

Amazon Prime վավերագրական ֆիլմում Քիլմերը անկեղծորեն խոսել էր կոկորդի քաղցկեղի հետևանքներով կյանքի մասին, ներառյալ խոսելու համար էլեկտրական սարք օգտագործելու մասին:

Դերասանը, ով ստիպված էր սնվել սնուցող խողովակի միջոցով, խոսել է մի քանի այլ դժվարությունների մասին. «Դուք պետք է ընտրություն կատարեք՝ շնչել, թե ուտել: Դա խոչընդոտ է, որը շատ ուժեղ զգում են մարդիկ, որոնք ինձ տեսնում են », – ասել է նա:

Share This