ՄԱԿ ԱԽ-ն ընդունել է ԱՄՆ-ի՝ ոչ հակառուսական, Ուկրաինային վերաբերող բանաձեւը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է Ուկրաինայի վերաբերյալ Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջարկած բանաձեւը:

Փաստաթղթին կողմ է քվեարկել տասը երկիր, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Չինաստանը: Հինգ երկիր ձեռնպահ է մնացել քվեարկությունից, դեմ ոչ ոք չի քվեարկել։

Բանաձևը ափսոսանք է հայտնում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունում մարդկային զոհերի համար և կոչ է անում անհապաղ դադարեցնել հակամարտությունն ու հաստատել կայուն խաղաղություն։

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան այս առիթով ասել է. «Ֆրանսիան ու Բրիտանիան վետոյի իրավունք ունեն Անվտանգության խորհրդում և կարող էին մերժել այն։ Բայց նրանք չարեցին: Այսպիսով, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւը, առանց Ռուսաստանին դատապարտելու, խաղաղության կոչով, ճիշտ շրջանակ է սահմանում»։

Share This