Մակրոնը կբացի Ֆրանսիայի կողմից ԵՄ-ի պաշտպանության համար միջուկային զենք օգտագործելու վերաբերյալ քննարկումը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ որոշել է քննարկում բացել Ֆրանսիայի միջուկային զենքի օգտագործման վերաբերյալ՝ ողջ ԵՄ-ն պաշտպանելու համար։
«Ես որոշել եմ ռազմավարական քննարկում բացել եվրոպական մայրցամաքում մեր դաշնակիցներին մեր միջուկային զենքով պաշտպանելու թեմայով: Բայց ինչ էլ որ լինի, որոշումը (դրանց կիրառման մասին – խմբ.) միշտ կմնա հանրապետության նախագահին»,- ասել է Մակրոնը ֆրանսիացիներին ուղղված ուղերձում, որը հեռարձակվել է Ելիսեյան պալատի կայքում: