Մակունցը չմեկնաբանեց Արսեն Ջուլֆալակյանի՝ մանդատից հրաժարվելու փաստը
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն Ազգային ժողովում լրագրողների հարցադրումներին ի պատասխան՝ հրաժարվեց մեկնաբանել իրենց խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի՝ մանդատից հրաժարվելու հանգամանքը։
«Ես այսօր հարցազրույց չեմ տալիս, այդ թեման այսօր չեմ մեկնաբանում»։
Մակունցը լրագրողներին հորդորեց ի գիտություն ընդունել Արսեն Ջուլֆալակյանի հանրային հրապարակումը․
«Ավել մեկնաբանություն տալ չեմ կարող»։
Հարցին, թե խմբակցությունում կա՞ն մարդիկ, ովքեր դժգոհ են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի գործունեությունից, Մակունցը չպաստասխանեց։
Հիշեցնենք, որ նախօրեին Արսեն Ջուլֆալակյանը հայտնել էր, որ վայր է դնում մանդատը, քանի որ համաձայն չէ ԿԳՄՍ նախարարի հետ՝ նրա ենթակայության տակ գտնվող ոլորտների ներկա կառավարման մոտեցումների վերաբերյալ: