Մադոննա Հարությունյանը կիսվել է իր նոր կերպարով եւ նկարահանումների բեքսթեյջով
Ոճաբան Մադոննա Հարությունյանը նոր կերպարով է հանդես եկել, որը բավական անսովոր է ստացվել։ Նախկին շիկահերը ոչ միայն սեւ մազերով է, այլեւ երկարացրել է դրանք։ Նրա դիմահարդարումը վառ է, իսկ աչքերն ավելի շեշտված են ստացվել հոնքերը թաքցնելու էֆեկտի շնորհիվ։
Մադոննան նոր կերպարով մասնակցել է նկարահանումների եւ հետեւորդների հետ կիսվել է բեքսթեյջային լուսանկարներով եւ տեսանյութերով։
«Ինձ այնքան հաջողակ եմ զգում, որ իմ կողքին ունեմ այսպիսի պրոֆեսիոնալ մարդիկ: Սիրում եմ ձեզ»,-հրապարակմանը կից գրել է ոճաբանը։