Մադոննան իր ատամները զարդարել է ադամանդներով
Մադոննան ատամները զարդարել է ադամանդներով.
66-ամյա փոփ թագուհին կարճ տեսանյութ է հրապարակել TikTok-ում, որտեղ նա երգում է հայտնի ռեփեր That Mexican OT-ի «Hardest Ese Ever»-ը, իսկ հետո ցուցադրում է իր ադամանդե ատամները:
Երգչուհին չի մակագրել գրառումը, սակայն մի քանի երկրպագու կիսվել է նրա ատամնաշարից ստացած տպավորություններով:
«Սա հաստատ ավելին արժե, քան իմ մեքենան»,- գրել է մեկը։ «Երբեք չէի մտածի, որ կտեսնեմ Մադոննային մեքսիկական երգի հետ կապված միտումներով… ապագան իսկապես այստեղ է»:
Երգչուհին առաջին անգամը չէ, որ ցուցադրում է իր ադամանդները։ 2022 թվականի օգոստոսին նա զարդերի դեբյուտը ներկայացրեց Ջիմի Ֆելոնի The Tonight Show-ում։
Այնուհետև նա բացատրել է, որ իրականում ինքն է նախագծել աքսեսուարը իր 64-ամյակի համար՝ դրանք անվանելով իր «ծննդյան գրիլզերը»:
Նա նաև ասել է Ֆելոնին, որ մարդիկ չեն սիրում իր գրիլզը, բայց ինքը չի հասկանում, թե ինչու: «Ինձ պարզապես դուր է գալիս դրանց տեսքը, դրանք բերանի զարդեր են, և ես իսկապես տգեղ ատամներ ունեմ»: