Ճենապակի․Իրերի պատմություն

Ճենապակին առաջին անգամ ստեղծել են Չինաստանում ` 620 թվականին։ Պատրաստման եղանակը երկար ժամանակ գաղտնի է պահվել և միայն 1708 թվականին սաքսոնական փորձարարներին է հաջողվել ստանալ եվրոպական ճենապակի։ Արևելյան ճենապակու պատրաստման եղանակը գտնելու փորձերը շարունակվել են մոտ երկու հարյուր տարի` Իտալիայում, Ֆրանսիայում և Անգլիայում։
Փորձերի արդյունքում առաջացան նյութեր, որոնք հիշեցնում էին ճենապակի և ավելի նման էին ապակուն։ Սաքսոնական փորձարար Յոհան Ֆրիդրիխը (1682-1719) փորձեց պատրաստել ճենապակի, որը 1707-1708 թվականներին հայտնի դարձավ, որպես «rothes Porcelain» կարմիր ճենապակի։
Կարծիքներ կան, որ կարմիր ճենապակուց զատ, փորձեր են կատարվել սպիտակ ճենապակի ստեղծելու համար։ Վերջինս, երկու տարի անց՝ 1709 թվականին, հայտնաբերվեց սպիտակ ճենապակու պատրաստման եղանակը։ 1708 թվականի ապրիլի 24 –ին հրաման է արձակվում բացել ճենապակու գործարան Դրեզդենում։ Որոնք սկսեցին թրջվել 1708 թվականին գլազուրով պատված չէին, բայց հարցը լուծվեց
1709 թվականին Յոհան Ֆրիդրիխը լուծեց այդ խնդիրը և սկսեց գլազուրապատել։ Սակայն թագավորին գլազուրապատ եղանակով ներկայացրեցին միայն 1710 թվականին։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )