Ճարպերի ավելցուկը կերակրաբաժնում կվատացնի քնի որակը. Nutrients

Ցուկուբայի համալսարանի գիտնականները պարզել են, որ սպիտակուցը, ածխաջրերը եւ բջջանյութն օգնում են ավելի հանգիստ քնել, մինչդեռ ճարպերն ու աղը վատացնում են գիշերային հանգստի որակը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nutrients ամսագրում:

Գիտնականները վերլուծել են 4 825 մարդու սննդակարգի տվյալները՝ օգտագործելով բջջային հավելվածները՝ քնի որակին հետեւելու համար, եւ հայտնաբերել մի քանի օրինաչափություններ:

Պարզվել է, որ սպիտակուցի եւ բջջանյութի (բուսական մանրաթել) ակտիվ օգտագործումը նպաստում է ավելի երկար եւ խոր քնին։ Դրա տեւողության վրա դրական են ազդում նաեւ ածխաջրերը։ Սակայն ավոկադոյի եւ ձիթապտղի յուղի մեջ հայտնաբերված ավելցուկային մոնոհագեցած ճարպերը հանգեցրել են քնելու եւ գիշերը հաճախակի արթնանալու դժվարության: Միեւնույն ժամանակ, ձկների եւ ընկույզների մեջ հայտնաբերված պոլիչհագեցած ճարպերն օգնել են մարդկանց ավելի արագ քնել, բայց կրճատել նրանց ընդհանուր քնի ժամանակը:

Գիտնականները նաեւ ուսումնասիրել են, թե ինչպես է սննդի մեջ նատրիումի եւ կալիումի հարաբերակցությունն ազդում գիշերային հանգստի որակի վրա։ Ինչպես եւ սպասվում էր, չափից շատ աղի ուտելիքը՝ մրգերից եւ բանջարեղենից խուսափելու հետ մեկտեղ, քնի հետ կապված խնդիրներ է առաջացրել։

Գիտնականներն ընդգծել են, որ հայտնաբերված հարաբերակցությունները չեն ապացուցում պատճառահետեւանքային կապը։ Անհրաժեշտ է շարունակել հետազոտությունները՝ ավելի լավ հասկանալու համար այն մեխանիզմները, որոնցով տարբեր մթերքներն ազդում են քնի վրա:

Share This