Ճապոնիայում բացվել է 2020թ․ Օլիմպիական խաղերի մարզադաշտը
Տոկիոյում բացվել է Նոր ազգային մարզադաշտի բացման արարողությունը, որը կառուցվել է հատուկ հաջորդ տարվա ամառային Օլիմպիական խաղերի համար։ Այս մասին հայտնում է Reuters-ը, նշելով, որ բացման արարողությանը մասնակցել է նաեւ Ճապոնիայի վարչապետ Սինդձո Աբեն։
Օլիմպիական մարզադաշտը կառուցվել է երեք տարում, հին մարզադաշտի տեղում, որտեղ հյուրընկալվել են 1964 թվականի Օլիմպիական խաղերը։ Նոր մարզադաշտի արժեքը կազմել է 18 միլիարդ դոլար։