Ճապոնիայի վարչապետը Թրամփին սամուրայի ոսկե սաղավարտ է նվիրել (լուսանկարներ)

Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբան Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին սամուրայի ոսկե սաղավարտ է նվիրել։
Այս մասին հայտնում են ճապոնական լրատվամիջոցները։
Նվերի գաղափարը ծագել է Ճապոնիայում «Shogun» ամերիկյան հեռուստասերիալի հանրաճանաչության, ինչպես նաև Թրամփի՝ ոսկու հանդեպ հայտնի սիրո ֆոնին։
Սաղավարտի չափերը 57×81×48 սմ է, արժե 168000 իեն (մոտ 1100 դոլար):
Նշենք, որ ԱՄՆ նախագահն, ի պատասխան, իր Save America գիրքն է նվիրել Ճապոնիայի վարչապետին։