Ճապոնիայի արեւելքում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Տոկիոյի հարեւան Իբարակի պրեֆեկտուրայում: Օջախը գտնվել է մոտ 50 կմ խորության վրա:
Տեղեկություն տուժածների եւ ավերածությունների մասին չի հաղորդվում:
Ստորգետնյա ցնցումները զգացվել են Տոկիոյի, Տոտիգի, Սայթամա, Տիբայի պրեֆեկտուրաներում:
Տեղեկություն չի հաղորդվում նաև Իբարակի պրեֆեկտուրայում գտնվող «Տոկայ-2» ատոմակայանից: