Ճապոնացիները ստեղծել են դիմակ, որը, կորոնավիրուսի հետքեր պարունակելու դեպքում, փայլում է

Կիոտոյի պրեֆեկտուրալ համալսարանի ճապոնացի գիտնականների թիմն արդյունավետ լուծում է գտել կորոնավիրուսի ախտորոշման հարմար: Նրանք ստեղծել են դիմակ, որը փայլում է, երբ դրա վրա լինում են կորոնավիրուսի հետքեր:

Ինչպես գրում է Luxury Launches-ը, նման դիմակի կրումը շատ ավելի ծախսարդյունավետ միջոց է, քան COVID-19-ի անընդհատ թեստավորումը:

Աղբյուրը մանրամասնում է, որ դիմակը, կորոնավիրուսի հետքեր պարունակելու դեպքում, փայլում է ուլտրամանուշակագույն լույսի տակ գտնվելու ժամանակ: Դիմակի փայլը պայմանավորված է ջայլամի ձվերից ստացված հակամարմինների շնորհիվ:

Այս փայլուն դիմակները կառավարության կողմից հաստատվելուց հետո շրջանառության մեջ կդրվեն:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )