Ձերբակալվել է Էրդողանի գլխավոր մրցակիցը, Թուրքիան սահմանափակել է մուտքը մի քանի սոցցանցեր
Թուրքական ոստիկանությունը ձերբակալել է Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին, գրել են ԶԼՄ-ները։
Ոստիկանությունը ձերբակալել է Իմամօղլուին հակակոռուպցիոն հետաքննության շրջանակներում և խուզարկել նրա տունը: Ընդհանուր առմամբ, հետաքննության շրջանակներում 100 կասկածյալի նկատմամբ ձերբակալության օրդեր է տրվել։
Ստամբուլի քաղաքապետ Իմամօղլուի կալանավորումից հետո Թուրքիան սահմանափակել է մուտքը մի քանի սոցիալական ցանցեր, այդ թվում՝ X, YouTube, Tik Tok և Instagram։
Կալանավորումից առաջ անձամբ Իմամօղլուն տեսանյութ է հրապարակել, որում իր հետապնդումն անվանել է «հարված ժողովրդի կամքին»։ Իմամօղլուն համարվում է Էրդողանի գլխավոր մրցակիցը 2027-ին հնարավոր արտահերթ նախագահական ընտրություններում։