Ձերբակալվել է Գյումրիի ԲԿ-ի վիրաբուժության բաժանմունքի վարիչը
«Հաստատում ենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում ձերբակալվել է Գյումրիի բժշկական կենտրոնի բաժնի վարիչը` ապօրինի վարձատրություն ստանալուց անմիջապես հետո իրականացված գործողության արդյունքում»,-հայտարարել է Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Ambion.News-ի տեղեկություններով` ձերբակալվածը Գյումրի ԲԿ-ի վիրաբուժության բաժանմունքի վարիչ Արմեն Նասիբյանն է։
Նասիբյանը մասնագիտությամբ լապարասկոպիկ վիրաբույժ է, 2018-ից առ այսօր զբաղեցնում է Գյումրի բժշկական կենտրոնի ընդհանուր վիրաբուժության բաժանմունքի վարիչի պաշտոնը։