Ձերբակալվել են պաշտոնատար անձինք. մանրամասներ` քաղաքապետարանից

Հակակոռուպցիոն կոմիտեի հարուցած քրեական վարույթի շրջանակում Երևանի քաղաքապետարանում իրականացվում են քննչական գործողութուններ։ Այս մասին Euromedia24-ի հետ զրույցում ասաց կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Այս պահին կան ձերբակալված պաշտոնատար անձինք։ Այլ մանրամասներ այս պահին կոմիտեի խոսնակը չհայտնեց։
Տարածված տեղեկություններով` ձերբակալվածների թվում է նաև վարչության պետ։