Հ. 138 և 74 մանկապարտեզներն ամբողջությամբ քանդվել և վերակառուցվել են
Ավելի քան կեսդարյա պատմություն ունեցող մանկապարտեզներն ամբողջությամբ քանդվելուց և վերակառուցվելուց հետո այսօր այլ տեսք ունեն:
Երևանի քաղաքապետարանից ambion.news-ի-ին հայտնում են, որ էներգաարդյունավետության ծրագրով կրթական հաստատություններում էներգաարդյունավետությանը միտված սարքավորումներ և LED լուսատուներ են տեղադրվել:
Շենքերի սեյսմիկ զինվածությունը համապատասխանում է անհրաժեշտ չափանիշներին:
Արևային ֆոտովոլտային վահանների տեղադրում, տանիքի, պատերի ջերմամեկուսացում. ամեն ինչ արվել է, որ նվազեն հանրային շենքերի էներգետիկ սպասարկման ծախսերը, ինչպես նաև պակասեցվել է CO2 գազի արտանետումը:
Երևանի հ. 138 և 74 մանկապարտեզներն արդեն նոր, գունավոր ու լուսավոր սենյակներով են սաներին դիմավորելու:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: