Հրապարակվել են ակնեի դեմ հայտնի քսուքների վտանգները

Երկարատև ընթացքով մազապարկի՝ էպիթելի մահացած բջիջներով և ճարպով խցանումից առաջացած մաշկային հիվանդության՝ ակնեի բուժման ամենահայտնի և արդյունավետ միջոցներից են բենզոիլ պերօքսիդով քսուքները: Սակայն այդ քսուքները կարող են վտանգավոր լինել, եթե պահվեն կամ սխալ օգտագործվեն, «Газете.Ru»-ին պատմել է Պիրոգովի համալսարանին առընթեր դեղագործության և բժշկական քիմիայի ինստիտուտի դեղագործության ամբիոնի դոցենտ Վլադիսլավ Սեպը:

«Մարդու առողջության համար բենզոիլ պերօքսիդի տարրալուծման արտադրանքը վտանգավոր է։ Օդի բարձր ջերմաստիճանի դեպքում, ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցության տակ (օրինակ՝ արևի լույսի անմիջական ազդեցությունը), այս նյութն ի վիճակի է բենզոլ կամ ակտիվ ռադիկալներ արտազատել։ Ակտիվ ռադիկալները ձևավորվում են նաև այս նյութի թերապևտիկ գործողության ընթացքում, հենց դրանց արտազատման շնորհիվ է, որ բենզոիլ պերօքսիդը հեռացնում է ավելորդ ճարպը, մաքրում ծակոտիները, օքսիդացնում բակտերիաների բջջային պատը և այդկերպ ոչնչացնում դրանք: Սակայն ակտիվ ռադիկալների պահանջվածից ավելի արտազատման դեպքում դա կարող է վերնամաշկի վնասի հանգեցնել»,- պարզաբանում է բժիշկը։

Բենզոլի հետ շփումը, որը քաղցկեղածին և բավականին թունավոր նյութ է, նույնիսկ միկրոչափաքանակով չափազանց անցանկալի է գեղամիջոցներ (կոսմետիկա) կամ դեղամիջոցներ օգտագործող մարդու համար։

«Բոլոր նորմերն ու կանոնները պահպանելու դեպքում բենզոլի առաջացման ռիսկը նվազագույն է։ Սակայն, եթե չեք ցանկանում ռիսկի դիմել, կարող եք փոխարինել այս ակտիվ բաղադրիչը ուրիշ նյութերով: Այդ դեպքում կարող եք սալիցիլային եւ ազելաաթթվով, ռետինոիդներով կամ թեյի բուսադաշտի յուղով գեղամիջոց ընտրել։ Նախքան ակնեի բուժման միջոցներ ընտրելը, ավելի լավ է խորհրդակցեք ձեր բժշկի հետ»,-զրույցի վերջում խորհուրդ է տվել Վլադիսլավ Սեպը:

Share This