Հրապարակվել են Ալի Խամենեիի նստավայրի լուսանկարները

Mehr լրատվական գործակալությունը հրապարակել է Իրանի սպանված գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի աշխատավայրի լուսանկարները, որտեղ սպանվել է նա։

Առավոտյան իրանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Խամենեին սպանվել է իր նստավայրում։

Սպանության պահին նա գտնվել է իր գրասենյակում՝ ծառայողական պարտականությունները կատարելիս, իսկ բուն հանցագործությունը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ փետրվարի 28-ի վաղ առավոտյան։

«Նրա սպանությունն աշխատավայրում կրկին հերքեց այդ պնդումները և թշնամու հոգեբանական պատերազմը՝ ցույց տալով, որ նա միշտ եղել է ժողովրդի մեջ և իր դիրքում»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

Share This