Հրաբուխը դեռ առջևում է. Արտյոմ Թումանյան

Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցած ՀԱՍԿ-ի ընտրական ցուցակը գլխավորող Արտյոմ Թումանյանը շնորհակալություն է հայտնեկ իրեն տված քվեների համար։

«Ցավում եմ որ մնացած գյումրեցիներս ականջալուր չեղան իմ հորդորներին և չարեցին այլընտրանքային որոշում, որը պետք է անեին հոգու ու սրտի կանչով։ Շատերը արդեն արագ հասկացան իսկ մյուսները հաշված օրերի ընթացքում կհասկանան թե ինչ են արել բայց ուշ է արդեն։

Այն եռանկյունին որի մասին աննդհատ ասում էի ստեղծվել է հենց հասարակ ժողովրդի համար դա կործանիչ է։ Իսկ իմ հիշատակված հրաբուխը դեռ առջևում է, սա սկիզբն է, հետո լինելու է մարտաֆիլմը։ Կրկին ծառայելու եմ իմ ազգին ու ժողովրդին։

ՀԻՇԵՔ ‘ յուրաքանչյուր ազգ ու ժողովուրդ արժանի է իր ղեկավարին։ Ինչպիսի՞ սերմ ցանես, այնպիսին բերք էլ կստանաս։

ՍԻՐՈՒՄ ԵՄ ՁԵԶ ԼԱՎ ԵՂԵՔ »,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։

Share This