Հռոմի պապը ես եմ․ Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում քննարկվում էր Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի 2020-2024 թվականների զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին որոշման նախագիծը:

Քննարկման ժամանակ հարցի շուրջ իր վերապահումները ներկայացրեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը և առաջարկեց ձեռնպահ մնալ այս ձևով նախագիծը առաջ տանելուց: Նախարարաի վերապահումներին արձագանքեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, սակայն վարչապետը կոչ արեց չվրդովվել․«Դե եկեք անօրինական գործողություններով իրավական կոչեր անենք, եկեք բռնության մասին կես ժամ քննարկում ունենանք, բայց փոխարենը ինքներս մեզ թույլ տանք անօրինական գործողություններ իրականացնել», – ասաց Ատոմ Ջանջուղազյանը:

Վարչապետին այս դիտարկման մասով կտրուկ հայտարարություն արեց․«Նախարարություններ կան, որ նույնիսկ ճիպոտով տեղից հնարավոր չի շարժել: Մենք ունենք նախարարություններ լիքը պարապ մարդկանցով, որոնց միակ ակնկալիքն այն է, թե երբ է գալու ժամը լրանալու, որ գնան տուն», – ասաց վարչապետը, ապա կատակեց. «Եվ պետք չէ, Հռոմի պապից կաթոլիկ լինել, տվյալ դեպքում, Հռոմի պապը ես եմ»:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (1 )