Հորդառատ անձրևներ, ձյուն և ամպրոպ անապատում. Սաուդյան Արաբիայում կլիմայական <<ցնցումներ>> են
Սաուդյան Արաբիայի թագավորության հյուսիսարևմտյան հատվածում գտնվող Հաիլ քաղաքում այս վայրի համար ոչ սովորական եղանակ՝ հորդառատ անձրևներ, ձյուն և ամպրոպ է սկսվել, գրում է eadaily.com կայքը:
Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերում երևում են երկինքը պատած խիտ ու մութ ամպերը, հորդառատ տեղումներից մնացած ձյունն ու ջրի հսկայական հոսքերը: Տեսանյութերից մեկում էլ երևում են ձնապատ անապատով վազող ուղտեր:
Հայտնի է, որ անցյալ շաբաթ Սաուդյան Արաբիայի Քաղաքացիական պաշտպանության գլխավոր վարչությունն արտակարգ զգուշացումներ է հրապարակել արաբական ամենամեծ միապետության որոշ շրջանների, այդ թվում՝ Հաիլ, Ասիր քաղաքների և երկրի Արևելյան հատվածի բնակչության համար: