Հնում մարդիկ օքրան օգտագործում էին վտանգավոր ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանվելու համար

Հնագույն մարդիկ, ըստ ամենայնի, օքրան (դեղին կամ կարմիր հանքաներկը), օգտագործել են ոչ միայն զարդարանքի, այլև 41 հազար տարի առաջ տեղի ունեցած գեոմագնիսական ձախողման ժամանակ ուլտրամանուշակագույն ճառագայթման ավելացումից պաշտպանվելու համար։ Նման եզրակացությանն են հանգել Միչիգանի համալսարանի գիտնականները, որոնք հետազոտության արդյունքերը հրապարակել են Science Advances (SA) գիտական հանդեսում։

Ըստ փորձագետների՝ Լաշամ անվանումը ստացած իրադարձությունը 10 անգամ թուլացրել է Երկրի մագնիսական դաշտը, ինչը հանգեցրել է ուլտրամանուշակագույն ճառագայթման մակարդակի բարձրացման։ Ճառագայթումից առավել տուժած շրջաններում (Եվրոպա, Աֆրիկա, Ավստրալիա) օքրայի օգտագործումը մեծացել է, հայտնվել են ժայռապատկերներ, իսկ հագուստը դարձել է ավելի խրթին։ Հետազոտողները ենթադրում են, որ գունանյութն իբրև արևապաշտպան քսուքի անալոգ է ծառայել։

«Օքրայի բաշխման և ուլտրամանուշակագույն ճառագայթման բարձր ժամանակահատվածների համընկնումը չափազանց ճշգրիտ է պատահական համարվելու համար։ Դա գոյատևման համար կարևոր հարմարվողականություն կարող էր լինել»,-նշել են հետազոտության հեղինակները։

Ավելի վաղ Ալգարվեի (Պորտուգալիա) և Վիեննայի (Ավստրիա) համալսարանների միջազգային հետազոտողների խումբը եզակի ապացույցներ էր հայտնաբերել, որոնք վերջին սառցադաշտային առավելագույնի ամենացուրտ (26 հազար 500–ից մինչև 19 հազար տարի առաջ) ժամանակահատվածում վկայում էին հնագույն մարդկանց կողմից կրակի օգտագործման մասին:

Share This