Հնդկաստանը խարխլել է Ռուսաստանի մենաշնորհը Հայաստանին սպառազինելու հարցում․ Reuters

Հնդկաստանը Ռուսաստանին դուրս է մղում զենքի շուկայից և արդեն իսկ խարխլել է Ռուսաստանի մենաշնորհը Հայաստանին սպառազինելու հարցում, գրում Է Reuters գործակալությունը:
Ըստ գործակալության՝ հաջողության առաջին օրինակներից մեկը Հայաստանն է: «Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի տվյալների համաձայն՝ 2022-2024 թվականներին վաճառվել է Հայաստանի ներկրած զենքի 43 տոկոսը՝ 2016-2018 թվականների գրեթե զրոյական ցուցանիշի համեմատ», – գրում Է Reuters-ը։
«Հնդկաստանը հատկապես թիրախավորում է կառավարություններին, որոնք երկար ժամանակ ապավինում էին Ռուսաստանից զենքի մատակարարմանը», – հայտնում են երկու աղբյուրները: Հնդկաստանի ծրագրերը, որոնց մասին Reuters-ին հայտնել է 15 մարդ, և որոնց մասին նախկինում չի հաղորդվել, վկայում են օտարերկրյա գնորդներին ներգրավելու և ֆինանսավորելու կառավարության աննախադեպ ջանքերի մասին, քանի որ աշխարհը վերազինվում է, իսկ երկարատև աշխարհաքաղաքական հարաբերությունները՝ վերակառուցվում: