ՀՀ-ի՝ օկուպացված շուրջ 200 քառ. կմ տարածքի հարցը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ. Պապիկյան (տեսանյութ)
Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության՝ օկուպացված շուրջ 200 քառակուսի կիլոմետր տարածքների խնդրին, ռազմական ճանապարհով այդ հարցը լուծելու խնդիր դրված չէ։ Այս մասին ԱԺ նիստին 2025 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
«Սահմանազատման գործընթացը հնարավորություն է տալիս այդ հարցը լուծել խաղաղ, բանակցային ճանապարհով, առավել ևս այս քաղաքական խնդրի ներքո ՀՀ բանակը, բացի ՀՀ տարածքային ամբողջականությունն արտաքին հարձակումից պաշտպանելուց, այլ խնդիր չունի և չի ունենալու»,- ասաց նախարարը: