ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Գազայում հրադադարի մասին համաձայնագիրը
Հայաստանը ողջունում է Գազայում հրադադարի մասին համաձայնագիրը, որը պետք է ապահովի երկու կողմերի պատանդների և գերիների ազատ արձակումը։ Այս մասին ասված է Հայաստանի արտաքին գործերի նախարարության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։
ԱԳ նախարարությունը հույս է հայտնել, որ համաձայնագիրը կարևոր նշանակություն կունենա պաղեստինցի, հրեա ժողովուրդների և տարածաշրջանի համար։
ՀՀ ԱԳ նախարարությունը բարձր է գնահատել միջնորդ երկրների՝ Միացյալ Նահանգների, Կատարի և Եգիպտոսի ջանքերը։
Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև հրադադարի մասին հայտնի է դարձել հունվարի 15-ին։ Հրադադարի համաձայնագրի կնքման համար միջնորդ են եղել Կատարը, Եգիպտոսը և ԱՄՆ-ն։