ՀԾԿՀ-ից հասկացնում են՝ Գևորգ Պապոյանը սխալ է, երբ ասում է՝ ՀԷՑ-ի վերցրած վարկերը մտել են հոսանքի սակագնի մեջ

Հունվարի 9-ին Հանրայինով Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, թե ՀԷՑ-ի վերցրած 6,4 մլրդ դրամ վարկը մտել է սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագնի մեջ։ Սա ՀԷՑ նախկին կառավարիչներ «Տաշիր կապիտալ» ընկերությունից, իհարկե, հերքել էին, սակայն այս հասցի պաշտոնական հասցեատերն ու պարզաբանողը Հանրային ծառայությունները կարգավորող ընկերությունն է,որը ամենալավը կարող է պատասխանել՝ սակագնի մեջ մտե՞լ է, արդյոք, ՀԷՑ-ի վերցրած վարկը, թե՞ ոչ։

MakaryanNews-ն այս հարցով հարցում էր ուղարկյել ՀԾԿՀ նախագահին՝ խնդրելով պարզաբանել սակագանի հետ կապխված հարցն ու հերքել կամ հաստատել Պապոյանի հայտարարությունները։

Ի պատասխան մեր հարցման՝ ՀԾԿՀ-ից մի ծավալուն մեկնաբանություն են ուղարկել, որով ուղիղ չեն կարողացել խոստովանել, որ Պապոյանը սխալ է, բայց իրենց պարզաբանմամբ հենց դա են հասկացրել։

Ըստ ՀԾԿՀ-ի՝ Հանրային հեռուստատեսությամբ Պետրոս Ղազարյանի հետ 09.01.2026թ. Գևորգ Պապոյանի հարցազրույցում հնչեցված 6,4 մլրդ դրամը վերաբերում է Նարեկ Կարապետյանի կողմից ՀԷՑ-ից ստացված անտոկոս վարկին
(փոխառությանը)։

«Հանձնաժողովը կարգավորվող ընկերություններից ստանում է վերջիններիս կողմից ներգրավված վարկերի մասին տեղեկատվություն, իսկ նրանց կողմից տրամադրված վարկերի (փոխառությունների) վերաբերյալ տեղեկատվություն չի ստանում։ Տեղեկացնում եմ նաև, որ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչի 2025 թվականի
նոյեմբերի 28-ի թիվ Ե-4310-25 գրության համաձայն՝ ՀԷՑ-ն անտոկոս փոխառություններ է տրամադրել իր 70% բաժնետեր հանդիսացող «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ին՝ 6 373 858 000 դրամ և «Հիդրո Ինվեստ Գրուպ» ՍՊԸ-ին՝ 72 000 000 դրամ գումարների չափով»,-հիշեցրել են ՀԾԿՀ-ից։

Ինչ վերաբերում է ՀԷՑ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի և մատուցվող բաշխման ծառայության սակագներին, ապա ՀԾԿՀ-ից հղում են արել «Էներգետիկայի մասին» օրենքի 21-րդ հոդվածով ամրագրված սկզբունքներին և էլեկտրաէներգետիկական համակարգում սակագների հաշվարկման մեթոդիկային և ինչ-որ դրույթների, որոնցում չեն նշել, որ Պապոյանի ասած այդ 6,4 մլրդ դրամ վարկը մտել է հոսանքի սակագնի մեջ, քանզի իրենք էլ գիտեն, որ այդպես չէ։

Միայն տեղեկացրել են, որ ՀԷՑ-ը առևտրային բանկերից և ֆինանսական կազմակերպություններից վարկեր սովորաբար ներգրավում է ներդրումային
ծրագրերի ֆինանսավորման համար, իսկ այդ ներդրումների փոխհատուցումը սակագներով իրականացվում է
ներդրումների արդյունքում ստեղծված ակտիվների շահագործման հանձնելուց հետո՝ մաշվածության (ամորտիզացիայի)
և շահույթի տեսքով՝ անկախ ներգրավված վարկերի (փոխառությունների) պայմաններից։

Սրանով ևս Հանձնաժողովը չի կարողանում հաստատել Պապոյանի ասածը, ինչը նշանակում է, որ ՀԾԿՀ-ն պարզապես չի կարողացել ուղիղ խոստովանել, որ ՀԷՑ-ի նախկին կառավարիչները ճիշտ էին, Պապոյանը՝ սխալ, բայց դա հասկացրել են իրենց պարզաբանմամբ։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Share This