Հիշում ենք Արցախյան պայքարը, չընդունենք հայրենիքի մասին վտանգավոր թեզերը, հասնենք հաղթանակի

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Արցախի վերածննդի օրվա և Ղարաբաղյան շարժման 37-ամյակի առթիվ․

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ՈՒԺՆ է՝

• դիմակայելու վերահաս վտանգներին,

• վերանորոգվելու կորուստների ցավից,

• խուսափելու անցյալի սխալներից,

• վերարժևորելու ներկան,

• հիշելու և փառաբանելու անցյալի հաղթանակները և հերոսներին,

• պայքարելու սեփական Հայրենիքում արժանապատիվ՝ ազատ և անկախ ապրելու հիմնարար իրավունքի համար:

 

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋ ԳՆԱԼՈՒ ՄԵՐ ՈՒՂԵՆԻՇՆ Է.

• Մենք հիշում ենք Ազգային զարթոնքի վերածված Ղարաբաղյան շարժումը՝ 37 տարի առաջ սկիզբ առած, հաղթանակով պսակված Արցախյան ազգային-ազատագրական պայքարը:

• Մենք հիշում ենք այդ հաղթանակները մսխած ազգուրաց պետականաքանդներին:

 

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾԵԼՈՒ ՄԵՐ ԿԱՄՔՆ Է՝

• հիմնավորապես մերժելու Հայաստանի ներկայիս կառավարիչների գաղափարախոսությունը՝ մոռանալ սեփական արմատները, պատմությունը, հայրենի ծննդավայրը, ազգային արժանապատվությունը,

• չընդունելու պետության և հայրենիքի մասին շինծու և վտանգավոր թեզերը,

• թոթափելու անտարբերությունը,

• հաղթահարելու վախերը,

• չկորցնելու զգոնությունը,

• անվրեպ հաշվարկելու վտանգները,

• կրկին հասնելու հաղթանակի:

 

Հիշողությունը կորցրած ժողովուրդը վաղ թե ուշ կորցնում է նաև իր ապագան։

ՄԵՆՔ ՀԻՇՈՒՄ ԵՆՔ:

Share This