Հիշու՞մ եք, երբ Գագիկ Ծառուկյանն ասում էր, որ ավելի վատ է լինելու, և շատերդ չէիք հավատում
Վիգեն Պապոյանը իր ֆեսբուքյան էջում գրում է.հասել ենք այն օրվան, որ Գորիս-Կապան ճանապարհին տեղադրված ադրբեջանական անցակետը մի քանի ամսում թշնամու բյուջեին է փոխանցել մոտ մեկ միլիոն դոլար։
Տեսնելով կորոնավիրուսի համավարակի դեմ իշխանության պայքարելու անարդյունավետ ու անկազմակերպ աշխատելաոճը, ինչպես նաև սահմանային լարվածության որոշակի դեպքերը, Գագիկ Ծառուկյանը` 2020 թվականի հունիսի 5-ին հայտարարեց, որ ազգը պետք է համախմբվի, թե չէ վաղը ավելի ուշ է լինելու։
Կարծում եմ, որ հատուկ տեղեկատվության տիրապետել պետք չէր, որպեսզի հասկանալ, թե ինչ է սպասվում մեր երկրին մոտ ապագայում։ Ուղղակի պետք էր քաղաքական լուրջ հետագիծ ու փորձառություն, որոնք ունենալով Գագիկ Ծառուկյանն ասեց, որ շատ շուտով երկիրը կանգնելու է տնտեսական խորը ճգնաժամի առջև, պատերազմը սարերի հետևում չէ, մենք անդունդի եզրին ենք։ Պետք է սթափվել ու քանի դեռ ժամանակ կա` փրկել երկիրը, որը տանում են կործանման ճանապարհով։ Ցավոք, բայց շատերդ չլսեցիք…
Ժողովրդի մեկ հատվածը այն ժամանակ նախընտրեց ուղղակի լռել ու որևէ բանի չխառնվել, իսկ քաղաքական որոշ ուժեր ավելի վեր դասեցին սեփական քաղաքական ամբիցիաները, քան պետության ու ժողովրդի անվտանգությունն։
Կորցնելով Արցախի 75%-ը, վտանգելով Սյունիքի, Տավուշի, Վայոց Ձորի ու Գեղարքունիքի մարզերը, կարծում եմ, թե
արդեն հասկանում եք, որ ժամանակին «ժողովրդի մասին մտածողների» պոպուլիստական դերերը կատարողները այսօր ԱԺ-ում միայն ու միայն զբաղված են լալահառաչ տեքստեր արտաբերելով, միմյանց շշահարելով, հայհոյելով, ծեծելով ու ջարդելով։
Եվ վերոնշյալ նկարագրածիս արդյունքում էլ թշնամին ամեն օր կամաց-կամաց առաջ է գալիս` իր երկիրը հարստացնելով մեր, ոչ այդքան բարվոք սոցիալական վիճակում գտնվող ժողովրդի հաշվին, ովքեր վճարում են թշնամուն` սեփական երկրով տեղաշարժվելու համար։
Ունեինք բացառիկ հնարավորություն իշխանության բերելու մեկ մարդու, ով սիրում է իր երկիրը ոչ թե խոսքերով, այլ գործով, ով բազմիցս ապացուցել է հայրենանվեր լինելու իր հանգամանքը, ով կարող էր ճիշտ մշակված ծրագրով շատ արագ կառուցել անվտանգ, հզոր ու բարգավաճ Հայաստան։ Ցավում եմ, որ այդ հնարավորությունից ժողովուրդը չօգտվեց, և փոխարենը հավատաց ու հավանություն տվեց կեղծիքներին, միմյանց ատամնաշարերը ջարդելու կոչերին, արձակվող փողկապներին ու ատելության քարոզին։
Ժողովուրդը լավ խոսք ունի, ասում է. «Ասողին` լսող է պետք»։ Եթե ժամանակին ասողին լսող լիներ, ապա այսօր այս իրավիճակում չէինք հայտվի….
Ինչպես Գագիկ Ծառուկյանն է ասում. «Միշտ ուժեղի հետ են հաշվի նստում»։ Ժամանակը կգա, կտեսնեք, թե ում հետ են հաշվի նստելու…