Հիմնանորոգվում է Թթուջուր-Նավուր ավտոճանապարհի մի հատվածը
Հիմնանորոգվում է Հ-38, /Հ-30/ (Թթուջուր) – /Հ-36/ (Նավուր) հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ15+100 հատվածը։ 15.1 կմ երկարությամբ ճանապարհահատվածն անցնում է Գեղարքունիքի մարզով։ Ճանապարհը միացնում է Ճամբարակի տարածաշրջանի Թթուջուր բնակավայրը Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի հետ։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտից»։
«Ճանապարհի մոտ 10 կմ հատվածում արդեն իսկ տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկի ներքին շերտը, 7 կմ-ում՝ վերին շերտը։ Այդ հատվածում իրականացվում են կողնակների լրացման, արգելափակոցների տեղադրման աշխատանքներ։ Ճանապարհի մյուս հատվածներում կատարվում են հողային պաստառի կառուցման, խճավազային շերտի տեղադրման, գաբիոնային պատերի կառուցման և այլ բնույթի աշխատանքներ։
Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով»,- ասվում է հաղորդագրության մեջ։