Հիմա որ ասեմ՝ քյաբաբ առ քյաբաբ բացահայտելու ենք, պիտի ասեն ատելության քարոզչություն է. Փաշինյանը կատակեց
Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ 2003 թվականից ի վեր ՀՀ պարտավորությունն է եղել մանկատների շրջանավարտներին ապահովել բնակարանով, սակայն այդ հարցը չի լուծվել:
«Մարդիկ են եղել, որ այդ ընթացքում եղել են նախարար ձեզ հայտնի կուսակցություններից, այդ ընթացքում բնակարանաշինություն է եղել այս նպատակով: Իսկ ինչո՞ւ այս բնակարանները չեն հասել այս երեխաներին: Հիմա, որ գնանք, հետաքննենք, պարզենք, և այդ մարդիկ հայտնվենք բանտում, պարզվելու է, որ նրանք քաղաքական հալածյալ են, «հանուն ազգի» պետական միջոցները քյաբաբների վրա ծախսածները հիմա ՀՀ-ում հանդես են գալիս ազգային արժեքների պաշտպանությամբ:
Հիմա որ ասեմ՝ քյաբաբ առ քյաբաբ բացահայտելու ենք, պիտի ասեն ատելության քարոզչություն է իրականացվում ՀՀ-ում»,- ասաց Փաշինյանը: