Հերթը հասավ Ռուբեն Հայրապետյանին․ ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող բիզնեսների վերաբերյալ ոստիկանության 6-րդ վարչությունը նյութեր է նախապատրաստում։ Այս մասին ambion.news-ին փոխանցեցին ոստիկանության լրատվական բաժնից։

«Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում տեղեկություններ են ստացվել և նյութեր են նախապատրաստվում»,-նշեցին ոստիկանությունից։
Ոստիկանությունից այլ մանրամասներ չհայտնեցին։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )