Հերթական անգամ Սոֆյա Հովսեփյանը փորձեց ինքնապաշտպանվողական ռազմավարությամբ թիմին աջակցել
Ինչպես կյանքի այլ ոլորտներ, այնպես էլ կրթական ոլորտը Հայաստանում ունի բազմաթիվ խնդիրներ եւ պետք է հնարավորինս արագ ամեն բան դրվի բարվոք ռելսերի վրա, քանի որ հարցը վերաբերում է ապագա սերնդի կրթությանն ու դաստիարակությանը, երկրի ապագային։ Կրթական ոլորտի խնդիրների, այդ ոլորտում վերջին զարգացումների մասին հերթական բանավեճի ժամանակ իշխանական պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը փորձում էր պաշտպանել իր քաղաքական թիմի մոտեցումները։ Որպես մարդ, որ 13 տարի կրթական համակարգում է եղել, նա եւս համամիտ է, որ խնդիրներ իհարկե կան, սակայն եւ կարծում է, որ նաեւ պետք է թույլ տալ, որպեսզի իշխանությունը իրականացնի այն ինչ տեսլական որ ունի։ Ուշագրավ է այն, որ Սոֆյա Հովսեփյանը համակարծիք է այն մոտեցման հետ, որ տեղի է ունեցել իշխանափոխություն եւ հիմա պետք է թույլ տալ, որ իրականանա հեղափոխություն։ Պատգամավորը որպես նախկին ակտիվիստ, բնականորեն ընդվզեց ուսանողների դեմ ուժ կիրառելու դեմ սակայն եւ փաստեց, որ ուսանողները կուսակցականացած են եւ խոսքը դաշնակցական երիտթեւի մասին է։ Ամեն պարագայում զգացվում էր, որ պատգամավոր Հովսեփյանը փորձում էր բանավեճին մասնակցել ինքնապաշտպանվողական ռազմավարությամբ, քանի որ հարձակողականի համար առանձնապես մեծ զինանոց չուներ։