ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇՆԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՆ ՍԿՍԵԼ Է ՀԵՏԱՔՐՔՐՎԵԼ ԲԱՅԴԵՆԻ ԵՂԲՈՐՈՎ
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն հետաքրքրվել է ԱՄՆ ընտրյալ նախագահ Ջո Բայդենի եղբոր՝ Ջեյմսի՝ ամերիկյան Americore Health խոշոր հիվանդանոցային ընկերության հետ ունեցած կապերով։ Այս մասին գրում է Politico-ն։ Մասնավորապես, Փենսիլվանիայի Արեւմտյան օկրուգի դաշնային իշխանությունները սկսել են հետաքրքրվել այդ ընկերության սնանկացման պատմությամբ եւ դրանում Ջեյմս Բայդենի ունեցած դերակատարումով։ Այս պահին, սակայն չկա որեւէ տեղեկություն, որ Ջեյմս Բայդենը համարվում է այդ գործում ներգրավված անձ։ Ավելի վաղ հաղորդվել էր նաեւ, որ Դելավերում էլ քննություն է սկսվել կապված Բայդենի որդու կողմից իր հարկային պարտավորությունների կատարման հետ։ Այն ժամանակ Բայդենի շտաբից հայտարարել են, որ աջակցում են Հանթեր Բայդենին։