Հեռուստացույցն ընկել է 1 տարեկան երեխայի վրա, ով դրա հետևանքով վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել․ ՌԴ
ՌԴ Լենինգրադի մարզում 1 տարեկան երեխային հիվանդանոց են տեղափոխել այն բանից հետո, երբ նրա վրա հեռուստացույց է ընկել։
Միջադեպը տեղի է ունեցել Վսեւոլոժսկ քաղաքում, հաղորդել է «ՌԵՆ ՏՎ»-ի աղբյուրը։ Նրա խոսքով՝ տեխնիկան ընկել է տղայի վրա մոր անփութության պատճառով, երբ նա խաղալիս է եղել։ Միջադեպից հետո երեխան ծանր վիճակում հոսպիտալացվել է։ Նա վերակենդանացման բաժանմունքում է։
Հայտնի է, որ ընտանիքը բարեկեցիկ է։ Իրավապահները հետաքննություն են սկսել։